Կիմ Չեն Ընին քննադատելու համար մահապատժի են ենթարկել էկոնոմիկայի նախարարության 5 աշխատակցի

ԿԺԴՀ-ում մահապատժի են ենթարկել էկոնոմիկայի նախարարության 5 աշխատակցի, ովքեր քննադատել են Կիմ Չեն Ընին քաղաքականությունը, հաղորդում է Daily Mail-ը:

5 աշխատակիցներ բացահայտ քննադատել են երկրում տիրող տնտեսական վիճակն ու հայտարարել արտասահմանյան երկրների հետ համագործակցության անհրաժեշտության մասին:

Այդ մասին տեղեկացրել են Կիմ Չեն Ընին, որից հետո ներքին հետաքննություն է սկսվել:

Նշվում է, որ այս մասին զեկուցվել է երկրի ղեկավարին, ինչից հետո էլ աշխատակիցներին գնդակահարել են, իսկ նրանց ընտանիքներին աշխատանքային ճամբար տեղափոխել: