Ջրանցքում հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ


Սեպտեմբերի 8-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ ջրանցքում, ականանետ է հայտնաբերվել։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 21/2 հասցեում՝ Հրազդանի ներքին ջրանցքում, հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ։

Ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։