Խելահեղ է. Զույգն ապագա երեխայի սեռը գաղտնազերծել է աշխարհի ամենաբարձր շինության վրա՝ զարմացնելով 7,5 մլն հետևորդներին | տեսանյութ

 

YouTube կայքից հայտնի զույգը՝ Անաս և Ասալա Մարվահները, որոնք տեսահոսթինգում հայտնի են որպես Անասալա ընտանիք, իրենց ապագա երեխայի սեռը գաղտնազերծել են աշխարհի ամենաբարձր շինության՝ Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆայի վրա:

Ինչպես նշում է 
Daily Mail-ը, զույգն անհավանական լուսային շոուի օգնությամբ 7,5 մլն հետևորդներին հայտնել է արու զավակ ունենալու լուրը:

Սովորաբար ապագա երեխայի սեռն իմանալու համար զույգերը մեծ փուչիկ, տորթ կամ կոնֆետի են օգտագործում՝ ըստ դրանց գույնի (կապույտ կամ վարդագույն) հասկանալով, թե ինչ սեռի երեխա են ունենալու: Սակայն այս զույգը որոշել է շատ ավելի օրիգինալ մոտենալ հարցին:

Տասնհինգ րոպե տևողությամբ տեսանյութում երևում է՝ ինչպես են ամուսինները սրտատրոփ սպասում պատասխանին ու իրենց հայացքներն ուղղել են Բուրջ Խալիֆային: Տեսնելով  «տղա» գրությունը նրանք սկսում են ուրախությունից թռչկոտել ու իրար փաթաթվել: