Եվգենի Պետրոսյանը 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է նորածին որդու լուսանկարը

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, առաջին անգամ ծնող են դարձել։ Թեև զույգի որդու ծննդյան մասին լուրերը շրջանառվում էին դեռևս մարտին, սակայն ծնողները նախկինում չեն հաստատել այդ լուրը։

Իր 75-ամյակի օրը, հայտնի հումորիստն 
Instagram-ի իր էջում հրապարակել է որդու լուսանկարը։

«Ահա և նա՝ Վահան Եվգենիի Պետրոսյանը»,- լուսանկարին կից գրել է հումորիստը՝ ցույց տալով՝ ինչպես է գրկել մանկահասակ որդուն։