Ռուսաստանում տղամարդն 800 000 ռուբլի է գողացել, և այն բաժանել է կարիքավորներին


ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Պրիարգունսկ գյուղում ոստիկանները ձերբակալեն են 23-ամյա երիտասարդի, որը բուտիկից 800 000 ռուբլով լցված չհրկիզվող պահարան է գողացել և գրեթե ամբողջ գումարը բաժանել է կարիքավորներին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ձերբակալվածը խոստովանել է կատարած գողությունը: 

Նա առևտրի սրահ է մտել կից շենքի կոտրված պատուհանի միջով: Մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ մինչ այս տղամարդը չէր հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում: