9 ժամով գազ չի լինելու

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման  աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ազատության, Արաբկիրի 29-րդ, Բաբայան, Զարյան, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Կոմիտասի անցուղի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների  գազամատակարարումը: