AstraZeneca-ն դադարեցրել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումը

AstraZeneca դեղագործական ընկերությունը դադարեցրել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումը, երբ այն ստացած կամավորի մոտ անհասկանալի հիվանդություն է զարգացել: Խոստումնալից պատվաստանյութը, որը մշակվում է AstraZeneca- ի և Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի կողմից, COVID-19 դեմ պատվաստանյութերի առաջատար թեկնածուներից մեկն է: 

AstraZeneca- ն սեպտեմբերի 8-ի իր հայտարարությունում նշել էր, որ «դադարեցրել է պատվաստումները, որպեսզի թույլ տա անկախ հանձնաժողովին վերանայել անվտանգության տվյալները»: Բրիտանա-շվեդական ընկերությունը դա անվանել է «սովորական գործողություն»՝ նշելով, որ այն պետք է տեղի ունենա ամեն անգամ, երբ փորձարկման ընթացքում պոտենցիալ անհասկանալի հիվանդություն է ի հայտ գալիս: