Տղամարդը վարձով վերցրած Audi R8-ը երկու կես է արել՝ 13 մեքենայի մասնակցությամբ վթարի ժամանակ | տեսանյութ

Օրեր առաջ Փարիզի արվարձաններից մեկում զանգվածային ավտովթար է տեղի ունեցել, որի մեղավորն է եղել վարձույթից վերցրած Audi R8 սուպերմեքենայի վարորդը:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, վերջինսիս պատճառով 13 մեքենա է հայտնվել վթարային իրավիճակում: Միևնույն ժամանակ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ R8-ը երկու կես է եղել. շարժիչն առանձնացել է մեքենայի մյուս հատվածից:

Բարեբախտաբար, վթարի ժամանակ տուժածներ չեն եղել: Նույնիսկ Audi-ի վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել:


Ականատեսները տեսանկարահանել են կատարվածի հետևանքները: Կայանված մեքենաների մեծամասնությունը հարված է ստացել ձախ կողմից, թեև Audi R8-ի շարժիչը մի քանի մետր հեռվացել է սուպերմեքենայից և սկսել է ծխալ, իսկ մեքենաների բեկորները երևում են փողոցի ողջ երկայնքով:


Le Parisien-ի տվյալներով՝ սուպերմեքենան պատկանում է վարձույթով մեքենա տրամադրող տեղի ընկերությանը, որը մեքենան հանձնել էր տղամարդուն հարսանեկան միջոցառման համար:


Նշվում է, որ վթարի մեղավորը փախել է դեպքի վայրից, նրանց մինչ այս պահը որոնում է ոստիկանությունը: