Երեխաները ռազմագերիների նման կանգնել են, որպեսզի ուսուցիչը նրանց ջերմաչափի․ Նաիրա Զոհրաբյան

Փոքրահասակ երեխաները ռազմագերիների նման բարձրացրել են ձեռքերը: 

Նայեք, թե ինչպես են շարքերով կանգնած, որպեսզի սույն տիկինը, ենթադրաբար՝ ուսուցիչը, ճեմելով մոտենա երեխաներին ու չափի ջերմությունը:

Որն է երեխաներին ձեռքերը բարձրացրած պահելու իմաստը: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ցուցադրելով հայտնի լուսանկարը:

Զոհրաբյանի խոսքերով, դրա փոխարեն երեխաները կարող են ձեռքներն իջեցրած պահեն, ուսուցիչը մոտենա ու դաստակից չափի ջերմությունը:

Զոհրաբյանը ցույց տվեց նաև հայտնի լուսանկարը, որտեղ երեխաները պարան են բռնել. «Ես դիմում եմ ծնողներին, ինչու եք թույլ տալիս, որ այսպես կանգնեցնեն ձեր երեխաներին, երբ շատ հանգիստ կարելի է մոտենալ, ասել որ ձեռքը բարձրացնեն, որպեսզի ջերմաստիճանը չափեն»:

Պատգամավորը չի հասկանում, թե ինչու են լռում նրանք, ովքեր խոսում են մարդու իրավունքների, երեխաների իրավունքների մասին: