Պարզ է դարձել Նավալնիի գործողությունների ժամանակագրությունը՝ մինչև հոսպիտալացումը


Տոմսկում ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերականգնել են Ալեքսեյ Նավալնիի գործողությունների ժամանակագրությունը՝ մինչև Օմսկում հոսպիտալացվելը: 

Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից:

Ստուգումների ընթացքում հնարավոր է եղել պարզել բլոգերի երթուղին ու նրան ուղեկցող անձանց ինքնությունը: Այսպես, նա այցելել է «Xander Hotel» հյուրանոցի «Velvet» ռեստորան, հետո եղել է վարձու բնակարանում, որտեղ կայացել է իր համակիրների հետ աշխատանքային հանդիպում: Հետո Նավալնին այցելել է Տոմսկի օդանավակայանի սրճարան: 

Հենց այնտեղ է Նավալնին սնվել, օգտագործել խմիչքներ, այդ թվում՝ գինի և ալկոհոլային կոկտեյլ:

Քննիչները հարցաքննել են 5-6 քաղաքացու, ովքեր այդ շրջանում հանդիպել են Նավալնիի հետ կամ ուղեկցել են նրան:

Իրավապահ համակարգի աշխատակիցները հիմա վերլուծում են բլոգերի գործընկերների բացատրությունները, փորձագետների եզրակացությունը և այլ նյութեր: