Պետական ապարատը խոդ են տվել Ծառուկյանի դեմ. թող իրենք մտածեն, իրենց օրերը հաշված են. Ծառուկյան


«Պետական ապարատը խոդ են տվել Ծառուկյանի դեմ: Այս մասին, ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների եւ պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ես չեմ քննադատում, ես խնդիրն եմ ասում, լուծումն եմ ասում: Ասում են՝ ժողովրդի 90 տոկոսը մեր հետ ա: Այ ցավդ, տանեմ, Ծառուկյանը լիարժեք էս ժողովրդի ծոցից հելած մարդ ա, ցանկացած կոպեկի համար պատասխան ա տվել: Ով եկավ՝ ստուգեց: Կարան ստուգեն, ես խնդիր չունեմ, թող իրենք մտածեն, որ իրենց օրերը հաշված, մեկ շաբաթ, 2 շաբաթ ձգելով պատասխանը տալու են: Մարդու վրա գործ կարելով չի»,-ասաց նա:

Ծառուկյանը նկատեց, որ բարեգործությամբ երկիր հնարավոր չէ պահել. «Առաջընթացի համար հարկավոր են իրատեսական ծրագրեր եւ ոլորտների փորձառու ղեկավարներ: Այսօր պետք է ծրագիր, պետք է ներդրում: Պետք է ավելի լավ պայման առաջարկենք, որ մարդիկ գան ստեղ փող դնեն»,-նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ իշխանավորներին կոչ անելով դուրս գալ գրասենյակներից եւ շփվել ժողովրդի հետ: