Ռուսաստանում մտադիր են անվճար դարձնել հասարակական տրանսպորտը


Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ապագայում մտադիր է անվճար դարձնել հասարակական տրանսպորտը երկրի քաղաքներում: Այս մասին հայտնում է РБК-ն:

Ինչպես նշվում է, ռազմավարությունը թույլ է տալիս անվճար տրանսպորտ ներմուծել մինչև 2035 թվականը: Միևնույն ժամանակ, առաջարկվում է վճար սահմանել անձնական ավտոմեքենաների համար: Ենթադրվում է, որ 2025 թվականից վճարովի կդառնան մարզային նշանակության ճանապարհներով երթևեկելը, իսկ մինչև 2035 թվականին՝ ճանապարհօգտագործողների բոլոր կատեգորիաների համար, այդ թվում՝ քաղաքային բնակավայրերում:

Նման մեխանիզմի ներդրումը կօգնի ֆինանսավորել տրանսպորտային ենթակառուցվածքը և կարգավորել դրա օգտագործումը: Սահմանափակումները կխթանեն խոշոր քաղաքներում անձնական տրանսպորտային միջոցներից հրաժարումը, ինչպես նաև հասարակական, ոչ մոտորիզացված (հեծանիվներ, սկուտերներ) միջոցների օգտագործումը:

Տրանսպորտի նախարարությունը դեռ չի արձագանքել հրապարակմանը: