Ապամոնտաժվում են օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը


Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների համատեղ ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են վարչական շրջանի մի շարք փողոցների պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը:


«Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար:


Հիշեցնենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն»,- ասվում է Կենտրոն վարչական շրջանի տարածած հաղորդագրության մեջ: