Ռուսաստանի սահմանների մոտ գրանցվել է բուբոնիկ ժանտախտից երրորդ մահը

Ռուսաստանին սահմանակից Մոնղոլիայում բուբոնիկ ժանտախտով վարակվելու արդյունքում մահացության երրորդ դեպքն է գրանցվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղեկությունների, 38-ամյա բնակիչն օգոստոսին արջամկան միս է կերել, որի արդյունքում հիվանդացել է ժանտախտով և մահացել:

Նշվում է, որ 25 մարդու մոտ, որոնց հետ շփվել է մահացածը, վարակը չի հայտնաբերվել: