Բելառուսում անհետանում են ընդդիմության ակտիվիստները


Բելառուսի բողոքի ցույցերի առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել կամ առևանգվել է քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից: Այդ մասին հայտնում է tut.by-ը: 

Ըստ թերթի՝ քաղաքացիական հագուստով մարդիկ Համակարգող խորհրդի անդամին նստեցրել են «կապ» նշանով միկրոավտոբուսի մեջ ու տարել անհայտ ուղղությամբ:


Ոստիկանության Մինսկի բաժանմունքը հայտնել է, որ տեղեկություններ չունեն Կոլեսնիկովայի և մյուս ընդդիմադիրների ձերբակալման մասին: