Մենք ԼՂ հարցում ունենք սկզբունքներ, բայց չենք ասում, որ մինչև այդ հարցերը չլուծվեն չենք բանակցի. Նիկոլ Փաշինյան


Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նշանակված հանդիպում չկա, կան քննարկումներ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մասին՝ Փաշինյանն այն կառուցողական համարեց. «Հայտարարությունը համապատասխանում է բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ մեր պատկերացումներին:

Մենք բանակցային գործընթացում ունենք սկզբունքներ, բայց նաև ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման: Չենք ասում, որ մինչև այդ հարցերը չլուծվեն չենք բանակցի:

Եթե բոլոր հարցերը լուծվել են, ուրեմն բանակցելու կարիք չկա: Այսինքն, բանակցություններն այդ հարցերի լուծման համար են, ոչ թե պետք է այդ հարցերը լուծվեն, հետո բանակցություններ լինեն»:

Փաշինյանը նշեց, որ նախապայմաններ ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս: