«Ա՜յ վախվորածներ, վախ չափողի մոտ գնացեք». Գեւորգ Պետրոսյան

Գնացեք վախ չափողի մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ ա Ծառուկյանը հայտարարեց հանրահավաքի մտադրության մասին, խառնվել են իրար:

Մեկը մեկի հետևից անբովանդակ ու անպարկեշտ ելույթներ են հորդում:

Ու հետաքրքիրն էն ա, որ մարտի են հանվել ոչինչ չատող անուն-ազգանունավորները:

Դե տարեցներն իմաստուն են, փորձ ունեն, չեն մխտռվում, հասկանում են, որ «Սա էլ կանցնի»...

Էն Ռուբեն Ռուբինյանն էլ մոռացել ա, թե հանձնաժողովի նախագահ ընտրվելուց առաջ ինչ խոնարհ հայացք էր գործի դնում՝ դեպի Բարգավաճը...

Ա՜յ վախվորածներ, վախ չափողի մոտ գնացեք...

Շուտով շատ-շատերդ մանդատը կորցնելուց հետո ցածրակարգ աշխատանք եք հայցելու (բայց ապարդյուն)...»: