Թուրք գեներալ է մահացել


Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք գեներալ է մահացել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ermenihaaber-ը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «գեներալ մայոր Սեզգին Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է հենց ծառայության ընթացքում»:

Նշվում է, որ  գեներալը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Էրդողանի մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: