Փոփոխություն բուհերում օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներում


ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում:


Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ:


Ուսումնական հաստատությունը դիմորդների գիտելիքի ստուգումը և հրամանագրումը պետք է իրականացնի մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը:


Դիմորդների հրամանագրման և նրանց կացություն տրամադրելու մասին համապատասխան տեղեկատվությունը ուսումնական հաստատությունները ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացնեն մինչև 2020 թվականի հոկտեմբերի 26-ը:


Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների (այդ թվում` նաև հետագա ուսուցման լեզվի իմացության) ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել: