Հիմա սահմանները բացվելո՞ւ են, էս մարդիկ կարողանալո՞ւ են մեկնել, երեխաները դասի պիտի գնան. Զոհրաբյան


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննադատեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերն ու դրանց կից փաթեթը:


Ըստ նրա՝ նախագծերի ընդունման դեպքում պարզ չէ՝ Հայաստանի սահմանները բացվելու են թե ոչ:


Զոհրաբյանի կարծիքով նախագծերը խնդիրներ են առաջացնելու: «Մարդու իրավունքների բազմաթիվ սահմանափակումներ կան: Չի կարող գործադիրը, քաղաքապետը, մարզպետը կամ լիազոր ներկայացուցիչն իր որոշմամբ սահմանափակել քաղաքացու իրավունքը»,- ասաց նա:


Նա բարձրացրեց ներկայացվող փաթեթում 11 նոր վարչական իրավախախտում սահմանելու և դրանց դեպքում տուգանք կիրառելու խնդիրը: Զոհրաբյանն ընդգծեց, որ նախագծերը վերանայելու անհրաժեշտություն ոնեն: