Մեր զինուժը սահմանի մի հատվածում առգրավել է չորս տանկ. Բաղդասարյան

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարտեր էին սահմանի տարբեր հատվածներում ողջ օրվա ընթացքում: Ունենք տասնյակ զոհեր ու վիրավորներ: Առաջին հարվածին կարծես թե դիմակայեցինք, այդ սովորաբար ամենադժվարն է: Դրանից է կախված ռազմական գործողությունների հետագա ընթացքը:

Լարված գիշեր է:

Բնակչությունը հիմնականում ապաստարաններում է: Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում կորցրել մոտ 60 զինտեխնիկա՝ տանկեր, զրահամեքենաներ, ինքնաթիռներ: Մի ուշագրավ փաստ էլ, մեր զինուժը սահմանի մի հատվածում առգրավել է չորս տանկ:

Մի քիչ նման 1992 թվականին, այդ ժամանակ բանակը զինվեց առգրավված զինտեխնիկայով: Այսօր սպաներից մեկը այդպես էլ ասաց՝ լիքը նոր զենքեր ենք վերցնելու, թող գան, ինչքան շատ գան, էնքան շատ կվերցնենք:

Իսկ նրանք շատ-շատ են այս անգամ ու բոլոր ուղղություններով»: