Նիկոլ Փաշինյանը՝ դպրոցներում դիմակ կրելու և հակահամաճարակային մյուս կանոնների մասին

«Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում և ոչ էլ այլ տեղերում արտոնյալ չեն» այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարության սեպտեմբերի 10-ի հերթական նիստին։

Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ վարչապետը նշեց, որ վերջին օրերին հիվանդացության նոր դեպքերը տատանվում են 5-6 տոկոսի սահմաններում, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ։ Ակտիվ դեպքերը ևս նվազում են՝ 3000-ից պակաս են արդեն։

«Առաջիկա մեր ամենամեծ ռիսկը՝ այդ բարելավումը, դրական դինամիկան խախտելու՝ դպրոցների բացումն է և այս առումով կայացվել են որոշումներ, որոնք՝ հասկանալիորեն, միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից։ Պատճառն այն է, որ կա պահանջ՝ երեխաները դպրոցում պետք է դիմակ կրեն։ Ես ուզում եմ արձանագրել, որ մենք պարտադրված ենք՝ անել քայլեր՝ թույլ չտալու, որ մենք վերադառնանք համաճարակային նոր ճգնաշամի։ Կան մեկնաբանություններ, որոնք զարմացնում են։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցներն ու որոշումները որ ընդունում ենք, առաջինը մենք ենք կիրառում և պահպանում և մի բան էլ ավելի։ Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշների՝ այլև մեր երեխաներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։