Այս վիճակը ստիպելու է շատերին երեխաներին տանել մասնավոր դպրոցներ․ Եգանյան

Զոհրաբ Եգանյան իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանրային դժգոհության աճի հիմքը դպրոցներն են` փոքր երեխաներին դասարանում դիմակ կրել ստիպելը, անկանոն գրաֆիկները ( Ծնողներն աշխատում են ու չեն կարողանում իրենց երեխաներին տուն-դպրոց հասցնել, պարապմունքի տանել և այլն): Խիստ անհասկանալի ու դժգոհ են մանկավարժները, քանզի անիրականանալի հսկայական պարտականություն է դրվել նրանց վրա, իսկ մանկավարժը ստանում է չնչին աշխատավարձ: Պետք է թուլացնել ու նորմալ հունի մեջ դնել հանրակրթական դպրոցների աշխատանքը, դպրոցի հետ առնչվում են բոլորը ու նյարդայնանում են բոլորը:

Հ.Գ Այս վիճակը ստիպելու է շատերին երեխաներին տանել մասնավոր դպրոցներ, որտեղ գոնե տրանսպորտ ու երկարօրյա կա, նորից տուժում է պետական դպրոցի հեղինակությունը:

Հ.Գ Երկու երեխա ունեմ դպրոց հաճախող, այսօր երկու անգամ գնացել ու առանձին-առանձին տուն եմ բերել, 1 ժամվա տարբերությամբ»: