Գերմանիայի իշխանությունները հաստատել են երկրում խոզերի աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքը

Գերմանիայի իշխանությունները հաստատել են Բրանդենբուրգ դաշնային հողում խոզերի աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքը, հաղորդում է Associated Press-ը: 


Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Յուլիա Կլյոնկները հայտնել է, որ իշխանությունները պատրաստ են պայքարելու հիվանդության դեմ եւ կանխելու հիվանդության տարածումը:

Մասնավորապես, ծրագրվում է սահմանափակել մարդկանց եւ ավտոմեքենաների տեղաշարժը այդ շրջանից, արգելել գյուղատնտեսություն վարել եւ կրակել վայրի խոզերին: