Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի ընտրանուն

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Էստոնիայի ընտրանուն և առավելության հասավ 2։0 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն։