Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել դիմակից հրաժարված ուղևորի պատճառով

Ճապոնական Peach Aviation ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել համառ ուղևորի պատճառով, ով կտրականապես հրաժարվել է բժշկական դիմակ կրել: Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ սա կորոնավիրուսային համաճարակի ընթացքում սանիտարական կանոնների այդպիսի կոպիտ անտեսման առաջին դեպքն է: Այդ մասին հայտնում է Kyodo News-ը:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի ցերեկը: Կուշիրոյից Օսակա թռիչքից առաջ, բորտուղեկցորդուհին դիտողություն է արել ուղևորին՝ դիմակ չկրելու համար: Բորտուղեկցորդուհուց պահանջվել է գրեթե 45 րոպե, որպեսզի համոզի ուղևորին պաշտպանիչ միջոցը կրել: Թռիչքը հետաձգվել է, բայց օդ բարձրանալուց անմիջապես հետո, նա հանել է դիմակը: Ուղևորները խնդրել են իրենց տեղափոխել այլ տեղեր՝ կասկածելի ուղևորից հեռու մնալու համար: Նա էլ սկսել է ծաղրուծանակի ենթարկել իրեն նկարահանող մարդկանց, ապա սպառնացել է նրանց: Երբ անձնակազմի համբերությունը հատել է, օդաչուն խնդրել է վայրէջք կատարել Նիիգատայի օդանավակայանում, որտեղ էլ ուղևորին իջեցրել են:

Արդյունքում, ինքնաթիռը երթուղու վերջին կետ է հասել երկու ժամ ուշացումով, իսկ Peach Aviation-ի փաստաբանները դատական ​​հայց են պատրաստում հաճախորդի դեմ: