Նոր նշանակում՝ Փաշինյանի որոշմամբ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուսաննա Սահադյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի գլխավոր հաշվապահ:

Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Սուսաննա Վառլենի Սահադյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ»,- ասված է որոշման մեջ: