Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի. հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված և վնասված տները. Փաշինյան


Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի. հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա աշխատանքով։

Շրջայցի ընթացքում ծանոթացա շինաշխատանքների ընթացքին եւ շնորհակալություն հայտնեցի այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար։