«Բացե՞լ եմ, իրո՞ք». Փաշինյանը մոռացել էր, որ մեքենաների արտադրության գործարանի բացման է մասնակցել


Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարա՞ն եմ բացել: Այսօր խորհրդարանում հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին:

«Բացե՞լ եմ, իրո՞ք»,-արդեն դիմելով իր թիմակիցներին:

«Փաստորեն, Վանաձորում մեքենաների արտադրության այն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է, շատ լավ է»,-ասաց նա:

«Գուցե նախկինում բացմանը ներկա լինելը նշանակում էր 5, 10, 20, 30 տոկոս փայ ունենալ: Երբ մենք գնում ենք որևէ գործարանի բացման, դա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության հավասար պայմաններ են ստեղծվել»,-ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած գործարանի հետագա գործունեության պատասխանատուն այդ գործարանների սեփականատերերն են:

«Գնացեք գործարանների տերերից հարցրեք, թե ինչու չեն աշխատում: Օրինակ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ այդ գործարաններից մեկի սեփականատերը մի շատ հայտնի կոռուպցիոն գործով հետախուզման մեջ է և լքել է Հայաստանը»,-ասաց նա: