Գործադիրը հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատողների քանակը և հաստիքացուցակը

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 10-ի նիստում հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը:

Հանձնաժողովը կունենա 40 հաստիք եւ 6 վարչություն:

Ըստ այդմ, Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար:

Հանձնաժողովի վարչություններն են՝

Հայտարարագրերի վերլուծության վարչություն

Վարույթների և իրավական ապահովման վարչություն

Անհամատեղելիության պահանջների և  այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչություն

Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություն

Մեթոդական աջակցության վարչություն

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչություն: