Մինսկում ձերբակալել են «կանանց երթի» մասնակիցներին


Մինսկում ՕՄՈՆ-ը բերման է ենթարկում «կանանց երթի» մասնակիցներին, իբր թե խռովություններ հրահրելու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ակցիան տեղի է ունենում Ազատության հրապարակում, դրան մասնակցում են մի քանի հարյուր կանայք: Նշվում է, որ իրավապահները ցուցարարներին հորդորել են ցրվել, բայց նրանք չեն ենթարկվել: Դրանից հետո ոստիկանությունը սկսել է ձերբակալել նրանց։


Ոստիկանությունը հաստատել է «կանանց երթի» մասնակիցների ձերբակալությունը, նրանց թիվը հայտնի կդառնա ավելի ուշ։


Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են չարտոնված բողոքները՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն ու ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, ֆլեշ նռնակներ և ռետինե փամփուշտներ: