Մի քանի ժամ Կիեւյան կամրջի տակ որոնվում էր ենթադրյալ ինքնասպանություն գործած քաղաքացին


Սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներն ու Երեւանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը:


Փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները 4 ժամից ավել կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, որից հետո որոնողական աշխատանքները դադարեցվել են: