Մարգարիտա Գասպարյանը ջախջախել է թուրք թենիսիստուհուն

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Ստամբուլում ընթացող մրցաշարում: Առաջին շրջանում նա  2 սեթում՝ 6-2, 6-0 հաշվով համոզիչ հաղթանակ է տարել թուրք թենիսիստուհի Պերմա Ազգենի նկատմամբ: Խաղը տևել է 1 ժամ 4 րոպե: Երկրորդ շրջանում Գասպարյանի մրցակիցը կլինի Շվեդիայի ներկայացուցիչ Ռեբեկա Պետերսոնը:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Գասպարյանը մասնակցում էր այս օրերին ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որի երկրորդ շրջանում 2:6, 4:6 հաշվով պարտվել է աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսին և լքել պայքարը: