ՌԴ-ն չի հստակեցնում՝ Միշուկստինը կընդունի՞ Փաշինյանի հրավերը, թե՞՝ ոչ


Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրավեր է ստացել մասնակցելու հոկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։


«Միխայիլ Միշուստինը հրավեր է ստացել մասնակցելու հոկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Ուղևորության մասին որոշումը կկայացվի` կախված համաճարակաբանական իրավիճակից», - հայտնել է մամուլի ծառայությունը:


Հաղորդվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ հրամանագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին։ Հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 9-ին։


Վերջին անգամ խորհրդի նիստը տեղի է ունեցել հուլիսին։ Նախորդ անգամ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները անձամբ հանդիպել էին 2020 թվականի հունվարի 31-ին Ալմա-Աթայում։ Ապա, համաճարակի բռնկման հետ կապված, Եվրասիական միջկառավարական խորհուրդը ապրիլի 10-ին և 23-ին վիդեոկոնֆերանսի միջոցով քննարկել է ինտեգրման ասոցիացիայի արդիական խնդիրները: