Կորոնավիրուսի վարակի նոր ռեկորդ Վրաստանում

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի վարակման օրական ռեկորդային դեպք: Մեկ օրում հարևան երկրում վարակվել է 45 մարդ: Այս մասին գրում է Sputnik-georgia-ն:


Վրաստանում վարակից ապաքինվել է ընդամենը 6 հիվանդ: Համավարակի սկզբից ախտից բուժվել է 1321 մարդ: Մահացածների թիվը 19 է:


Ընդհանուր առմամբ, հարևան երկրում արձանագրվել է 1729 վարակված:


Կարանտինում է գտնվում 5882 պացիենտ, բժիշկների հսկողության տակ է 390 հիվանդ: Վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին: