«Անընդհատ ասում են՝ հները կգան, ախր դուք էլ եք հին, մենք թազին ենք սպասում»


«Կորցրել եմ ամեն ինչ, փակվել են իմ բիզնեսները, հիմա էլ տունս եմ կորցնում։ Այժմ բողոքի ակցիա եմ անում ոչ իմ, այլ մյուսների շահերի պաշտպանության համար, քանի որ եսայլևս կորցնելու ոչինչ չունի» ,– այս մասին այսօր կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Արմենակ Խաչատրյանը, որը բողոքի ակցիա էր իրականացնում։

Նա նաև կառավարության շենքի դիմաց լցրեց իր այցեքարտերը, որ քաղաքացիները դրանցից տեղեկանան իր ներկայացրած խնդիրների մասին: 

«Անընդհատ ասում են՝ հները կգան, ախր դուք էլ եք հին, մենք թազին ենք սպասում: Դուք ավելի հին ու մաշված եք: Եթե հեղափոխություն է եղել, ինչի է բանկային համակարգը...»,-նշեց գործարարը։

Արմենակ Խաչատրյանը չկարողացավ շարունակել իր խոսքը, քանի որ նրան մոտեցան ոստիկանները եւ բերման ենթարկեցին՝ անձը ճշտելու նպատակով: