ՌԴ-ում քաղաքացիական շրջանառության է դրվել կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը


Ռուսաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդում է, որ կորոնավիրուսի դեմ ստեղծված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն քաղաքացիական շրջանառության է դրվել, հայտնում է eadaily.com կայքը։

«Պատվաստանյութն առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության լաբորատորիաներում անցել է որակի անհրաժեշտ փորձարկումները։ Մոտ ապագայում երկրի տարբեր շրջաններում սպասվում են պատվաստանյութերի առաջին խմբաքանակները»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։ 

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը ռուսական կլինիկաներին կմատակարարվի արդեն մյուս շաբաթ։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը նախորդ ամիս հայտարարել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի («Սպուտնիկ V») գրանցման մասին։