Ուկրաինան կհրաժարվի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից

Ուկրաինան որոշում է կայացրել հրաժարվել Ռուսաստանում մշակված կորոնավիրուսի պատվաստանյութից՝ հօգուտ Եվրամիության և Միացյալ Նահանգների արտադրողների: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանելով այն հարցը, թե ինչ կպատասխանի Կիևը, եթե Մոսկվան առաջարկի իր դեղամիջոցը, Կուլեբան ասել է. «Մենք արդյունավետորեն համագործակցում ենք Եվրամիության, ԱՄՆ-ի և այս ոլորտում այլ երկրների հետ»: