«Գնացողն էլ հետ չի գալու». ՌԴ մեկնելու պահանջով քաղաքացիները դժգոհ են Մնացականյանի պատասխանից


Արտգործ նախարարը նույն հարցն է տալիս՝ ինչո՞ւ ձեր հարազատները չեն գալիս այստեղ, մի հարց էլ ես տամ՝ ինչո՞ւ են այս մարդիկ գնացել այնտեղ։ Այս մասին ԱԳՆ-ի շենքի դիմաց լրագրողներին ասացին ՌԴ մեկնելու պահանջով քաղաքացիները, որոնք քիչ առաջ հանդիպում ունեցան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

«Մենք հիմա կորոշենք հետագա անելիքների մասին։ Մենք շատ փոքր մարդիկ ենք, իրենց կառավարական ներքին կուխնյային լավ տեղեկացված չենք։ Մեր կարծիքով՝ իրենք չեն ուզում այդ հարցը լուծել, որովհետեւ իրենց ձեռք չի տալիս։ Արտգործ նախարարը նույն հարցն է տալիս՝ ինչո՞ւ ձեր հարազատները չեն գալիս այստեղ, մի հարց էլ ես տամ՝ ինչո՞ւ են այս մարդիկ գնացել այնտեղ։ Ոչ մեկ ոչ մի հարց չի քննարկում Հայաստանի հետ սահմանը բացելու մասին։ Բայց թող մի բան լավ իմանան՝ գնացողն էլ հետ չի գալու։ Ինչ անեմ ես պլաստիկ վիրահատության փող էլ չունեմ, որ վիրահատվեմ նմանվեն 30 տարեկանի որ ինձ վերցնեն գործի»,- ասաց քաղաքացիներից մեկը։