Զգուշացում` աղջիկ վարորդներին... քաղաքում ճարպիկ սրիկաների նոր տեսակ է հայտնվել. Ելենա Զոհրաբյան

Ելենա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԶԳՈւՇԱՑՈւՄ ԱՂՋԻԿ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ...Քաղաքում ճարպիկ սրիկաների նոր տեսակ է հայտնվել:

Մի քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սիթիից մի քիչ վերև` մայթեզրի մոտ կայանած սպասում եմ մորս: Էդ ընթացքում մի տաքսի գալիս 5մմ հեռավորությամբ կայանում է մեքենայիս հետևում: Ազատ մայթեզրին այդքան մոտ կանգնելը միանգամից ուշադրությունս գրավեց ու տարօրինակ թվաց: 3 րոպե հետո ես տեղիցս շարժվում եմ մի մետր առաջ ու ինչ տեսնեմ... տաքսու մեջից 3 հոգի իջել վազում են, մեկը գոռում է, թե բա շարժվելուց հետ ես եկել ու խփել իմ մեքենային: Ասում եմ, ոնց եմ խբել, եթե նախ ես հետընթաց չեմ արել, և երկրորդ խբելուց ոնց կարողա ես չզգամ: Ցույցա տալիս աջից-ձախից խազված, շիթը տեղից թռած հատվածը ու համոզում, որ ես եմ արել: Նայում եմ իմ մեքենան իդեալական վիճակում, ոչ մի խազ չկա:Ասում եմ օկ զանգենք ԱՊՊԱ, թող գան, ու շատ լավա ստացվել հենց դիմացի խանութի վրա կամեռաներ էլ կան, հիմա կզանգենք տերը կգա կմիացնի, կնայենք:

Էս օպելի հիստերիկ վարորդն ասում է, չեմ զանգի ԱՊՊԱ, որովհետև ապպան եկավ հետևից խբողին մեղավոր կհանի: Ու էդ պահին թարսի նման 4 դզող փչողա հայտնվում հենց ըտեղ ու բոլորը միաբերան, թե բա քուրիկ ջան քո օգտի համար փողը տուր, թող էս մարդը չբողոքի: Ասում եմ, թող բողոքի, Ես էլ թարսի նման բողոքավոր եմ ման գալիս: Մեկը վնասը գնահատում է 50.000 դրամ, մեկը 70.000, մյուսը 40.000 ասումա ինքը կսարքի, ու էդ պահին «տուժող» բայց «սրտացավ» վարորդն իբրև թե էնքան սրտից թույլա ու բարի կամքա դրսևորում, ասում արի 15. 000-ով բարիշենք, ես էտքան նագլի մարդ չեմ:

Ասում եմ ես էլ բարի եմ, բայց թարսի նման ոչ այդքան, ուստի զանգում եմ ոստիկանություն, թող գան կամեռաները հանեն: Ու ըտեղ էս մաֆիան նստում է ավտոն ու անհետանում հաջորդ զոհի հետևից:

Խի եմ էսքան գրում, որ իմանաք կա մի այլանդակ անբանների խումբ` իր դզող-փչող կոմպլեկտացիայով, որ գոռգոռալով, աղջիկ վարորդնորի գլխին սարքելով փող են աշխատում: Էն էլ էս անգամ բախտները չբերեց ու փորձեցին իմ նյարդերի հետ խաղալ: Ամեն դեպքում գրում եմ, որ տեղեկացված լինեք ու զգույշ»: