Գիտնականները բանաձեւ են մշակել, որով հնարավոր է հաշվարկել կորոնավիրուսից փրկվելու հավանականությունը

Էդինբուրգի համալսարանից գիտնականները բանաձեւ են մշակել, որով հնարավոր է հաշվարկել կորոնավիրուսից փրկվելու հավանականությունը, հաղորդում է Popmech-ը:

Գիտնականները բանաձեւն անվանել են «ռիսկի որոշման գործիք»: Այն պացիենտներին բաժանում է 4խմբի՝ ցածրից մինչեւ բարձր: Առաջին կատեգորիայի մեջ մահվան ռիսկի են ենթարկվում ամեն 100-րդը, վերջին կատեգորիայի մեջ՝ 100 պացիենտներից 62-ը:

Նշում է, որ բանաձեւում ներառված են այնպիսի չափորոշիչներ, ինչպիսին են՝տարիք, սեռ, ավելի վաղ առկա հիվանդությունների քանակ, շնչառության հաճախականություն եւ արյան անալիզների արդյունքներ:

Ընդ որում, բրիտանացի հետազոտողները նշում են, որ մահվան ռիսկի սահմանման մեխանիզմի կարելի է դիմել միայն պացիենտի հոսպիտալացումից հետո:

Գիտնականները կարծում են, որ իրենց բանաձեւն ունակ է փրկելու շատ կյանքեր, քանի որ այդպիսով կորոնավիրուսի դեմ բուժման մեթոդը հնարավոր է ավելի անհատական դարձնել: