Վերջին մեկ օրում վարակման ու մահվան քանի՞ նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 172 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 675-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 911 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 281 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1192-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 605, փաստացի բուժվողներինը՝ 2878 (մեկ օրում նվազել է 2-ով): Մեկ օրում արվել է 3372 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 234631 թեստ: