Տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթ


Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։50-ին, «S7 Airlines» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Տոմսերը կարելի է ձեռք բերել օդանավակայանում ընկերության ներկայացուցչությունից կամ պաշտոնական կայքից:

Տոմսի արժեքը՝ 19.762 ռուբլի։

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։