Վրաստանի վարչապետը կոչ է արել խստացնել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվող քայլերը

 

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման ֆոնին համապատասխան մարմիններին կոչ է արել խստացնել անվտանգության միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է «Грузия Онлайн» պորտալը:


«Ցանկանում եմ կոչ անել քաղաքապետարանին, որ հասարակական տրանսպորտում, առևտրի կենտրոններում մոտեցումները խստացվեն, քանի որ հիմա սեպտեմբեր է, հանգստացողները վերադառնում են քաղաք, սկսում են առօրյա կյանքը, աշխատանքի են գնում, և այստեղ մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ ցավոք, որոշ ժամանակ մենք պետք է ապրենք սահմանափակումներով և անհարմարություններով»,-հայտարարել է Գախարիան: