Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Գարեգին Բ-ն կշարունակեն որոշ դեպքերում դիմակ չդնել. որոշումը կրկին ուժի մեջ է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանով բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել 0-5 տարեկան երեխաները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի):