Նիկոլ Փաշինյանը հասավ Մովսես | տեսանյութ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց գյուղ Մովսես, այս մասին վարչապետը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրել.

«Մովսես համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ խոսեցինք գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին:

300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Եվ սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է:

Մովսեսում քաղաքացիների հետ զրույցում ասել եմ՝ մեր նպատակն է՝ Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության Հրապարակից մինչեւ Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ»: