Բացի ժողովրդին տուգանելուց` ի՞նչ եք արել, ես ձեր տեղն ուղղակի ամաչում եմ. Ծառուկյանը՝ իշխանություններին | տեսանյութ


Ամենակարևորը, որ պետությունը սկսվում է սահմանից: Այս մասին այսօր Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:


«Ի սրտե ուզում եմ ողջունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատուներին, համակիրներին, դուք գիտեք, որ ասել էի, որ անպայման տարածաշրջանում շրջելու եմ, պատասխանատուների հետ զրուցեմ: Սահմանին պետք է մեծ ուշադրություն դարձնել, եթե մարդը կրակի տակ գիշեր-ցերեկ իր ընտանիքով ապրում է, այդ տարբերությունը պետք է զգա, այսօր բնակիչն է, զինվորն է սահման պահողը, և տարբերությունը շատ մեծ պետք է լինի երկրի կենտրոնի հետ համեմատած»,-ասաց նա:


Դիմելով իշխանություններին՝ ԲՀԿ առաջնորդը հարց բարձրացրեց. «Այսօր բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց՝ ի՞նչ եք արել, կարող եմ իմանալ, ես ձեր տեղն ուղղակի ամաչում եմ, պլան է դրած՝ օրը 300 հատ պետք է տուգանք գրեք, խեղճ ժողովուրդն էսօր 30 հազար դրամ թոշակ է ստանում»: Նա նկատեց, որ ուսման վարձը, հարկերը, գույքահարկը ավելացրել են: