Ռուս զինվորականները ժամանել են Բելառուս

Ռուս զինվորականները ժամանել են Բելառուս՝ «Սլավոնական եղբայրություն-2020» մարտավարական ուսումնավարժանքներին մասնակցեու նպատակով: Այս մասին հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ գրում է Russia Today-ը:


«Զորավարժությունների ժամանակ երկու երկրների զինվորականները կմշակեն համատեղ գործողություններին վերաբերող հարցեր՝ ահաբեկչության դեմ պայքարում առաջադրանքները կատարելիս, կլինի նաև փորձի փոխանակում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:


Ռուս-բելառուսական համատեղ ուսումնավարժանքները կանցկացվեն մինչև սեպտեմբերի 25-ը: