Ակցիայի մասնակիցները գնացել են ԱԳՆ-ի մոտ. նրանց հետ հանդիպել է ԱԳ նախարարը | տեսանյութ

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները, ովքեր բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ, այս պահին գտնվում են ԱԳՆ-ի մոտ: Նրանց հետ զրույցել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանի խոսքերով, Ռուսաստանն այսօր ընդունում է միայն իր քաղաքացիներին, դա այդ երկրի քաղաքականությունն է, Հայաստանը չի կարող այլ երկրի փոխարեն որոշումներ կայացնել: