Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից

Սեպտեմբերի 2-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:


Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու (արարական սեռի, ծնված 1986 թ․) ինքնասպանության փորձը և ուղեկցել ոստիկանության Մաշտոցի բաժին։